Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...

444

Մեր մասին
 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը (ՀՀ ԱԱՊ) ներկայացնում է փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության շահերը, որոնց գործունեության շրջանակները ներառում են գործարարության բոլոր ոլորտները՝ արդյունաբերություն, ներքին և արտաքին առևտուր, գյուղատնտեսություն, ֆինանսական համակարգ և այլ ուղղություններ:
ՀՀ ԱԱՊ կազմավորումից հետո անցած ժամանակաշրջանում ծավալվել է բազմաբնույթ գործունեություն, որի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը և դրա ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը, ապահովել բարենպաստ պամաններ գործարարության զարգացման համար, օժանդակել տնտեսվարող սուբյեկտներին փոխշահավետ համագործակցություն հաստատելու արտասահմանյան գործընկերների հետ։ 
ՀՀ ԱԱՊ գործունեության կարևորագույն մաս է կազմում գործարարության շահերի պաշտպանությունը հարկային, մաքսային և գործարարությանն առնչվող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կատարելագործման նախաձեռնություններում։