Նախագահությունը
ՀՀ ԱԱՊ կառավարման բարձրագույն մարմինը Համագումարն է, որը գումարվում է հինգ տարին մեկ: Համագումարը հաստատում է պալատի կանոնադրությունը, հինգ տարի ժամկետով ընտրում է պալատի նախագահ և նախագահություն:
Նախագահությունը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱՊ ղեկավար մարմինն է:Բացի համագումարում ընտրվածներից` նախագահության անդամ են նաև Երևան քաղաքի և մարզերի ԱԱՊ նախագահները, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը:
Նախագահության նիստերը գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Նախագահության որոշումները պարտադիր են կատարման մարզային պալատների կողմից։Մարզային ԱԱՊ նախագահի և (կամ) նախագահության կողմից կանոնոդրական պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում ՀՀ ԱԱՊ նախագահությունը կարող է որոշում կայացնել տվյալ ԱԱՊ նախագահին և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ։Նախագահի և (կամ) նախագահությանը անվստահություն հայտնելու դեպքում երկու ամսվա ընթացքում անհրաժեշտ է հրավիրել մարզային պալատի արտահերթ համագումար տվյալ պալատի նախագահի և (կամ) նախագահության ընտրություններ անցկացնելու հարցով։
ՀՀ ԱԱՊ նախագահը իրականացնում է պալատի ընդհանուր ղեկավարումը, ներկայացնում է այն հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, պալատի անունից կնքում է պայմանագրեր, համաձայնագրեր: Նա հանդիսանում է նաև ՀՀ ԱԱՊ նախագահության նախագահը:
ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրենը ղեկավարում է Պալատի ընթացիկ գործունեությունը, կազմակերպում է Պալատի նախագահության որոշումների և նախագահի հանձնարարականների կատարումը, Պալատի նախագահության հաստատմանն է ներկայացնում տնօրինության գործունեության ծրագրերի նախագծերը, ինչպես նաև այդ ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները:
ՀՀ ԱԱՊ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
Սարգսյան Մարտին - նախագահության նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր
Նախագահության անդամներ`
Աբրահամյան Սամվել - «Էլեկտրոն» ԲԲԸ տնօրեն (s.abrahamyan@elbat.am)
Ալեքսանյան Անդրանիկ - Երևան քաղաքի ԱԱՊ նախագահ (a555@arminco.com)
Աղաբեկյան Սարգիս - «Էսկո Կոնցեռն» ՓԲԸ նախագահ (esco@armesco.com, president@armesco.com)
Ավագյան Սպարտակ - Վայոց ձորի մարզի ԱԱՊ նախագահ (atlas200853@mail.ru)
Գևորգյան Ցոլվարդ - «Հայաստանի վաճառականների միություն» ՀԿ նախագահ (ashotkp@rambler.ru)
Կարապետյան Վաչագան - Արարատի մարզի ԱԱՊ նախագահ (artfood@artfood.am)
Կարապետյան Վարազդատ - Գեղարքունիքի մարզի ԱԱՊ նախագահ
(varazdatk@rambler.ru, artyomg@yahoo.com)
Կարապետյան Տիգրան - Սյունիքի մարզի ԱԱՊ նախագահ (ccisyunik@mail.ru, tgkarapetyan@mail.ru)
Հարությունյան Համլետ - Կոտաքի մարզի ԱԱՊ նախագահ (kotaykcci@gmail.com)
Հովակիմյան Վարդգես - Տավուշի մարզի ԱԱՊ նախագահ (tavushcci@hotmail.com)
Մաթևոսյան Սեյրան - «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ գլխավոր տնօրեն (mash@arminco.com)
Մանուկյան Պավել - Շիրակի մարզի ԱԱՊ նախագահ
Նաղդալյան Հերմինե - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԽԽՎ–ի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ (hrant91@yandex.ru)
Նաջարյան Սամվել - Լոռու մարզի ԱԱՊ նախագահ (cci@lori.am, snajaryan@yandex.ru)
Շահմուրադյան Ռուբեն - «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ տնօրեն (manager@comfort-rv.am)
Սահակյան Սոս - «Սովռանո» ՍՊԸ նախագահ (info@sovrano.am)
Սարգսյան Անդրանիկ - Արմավիրի մարզի ԱԱՊ նախագահ
(armcciarmavir@yahoo.com, armstanco@mail.ru)
Սարգսյան Ռոբերտ - Արագածոտնի մարզի ԱԱՊ նախագահ
(rms@web.am, gukassargsi1@rambler.ru)
Վարդանյան Արամ - «Բարվա» ՍՊԸ նախագահ (vardanyan@barva.am, info@barva.am)
Վարդանյան Արայիկ - ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն (avardanyan@armcci.am)