Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Արբիտրաժային դատարան


Արբիտրաժի մասին 

Ժամանակակից աշխարհում մեծ տարածում ունի գործարարների միջև ծագած վեճերի՝ Արբիտրաժի քննությանը հանձնելու սովորույթը։Համաշխարհային պրակտիկայում այդպիսիք հանդիսանում են առևտրաարդյունաբերական պալատներին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանները: Հայաստանում 2006թ. ընդունվել է օրենք «Առևտրային Արբիտրաժի մասին», որի համաձայն 2007թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծվել է Արբիտրաժային դատարանը։ 

Արբիտրաժի նպատակը

Արբիտրաժի իրականացման նպատակն է առանց անհարկի ձգձգումների և ծախսերի ստանալ անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում։Գործարար միջավայրում միջազգային պայմանագրեր կնքելիս մեծանում է գործընկերների պատասխանատվության աստիճանը: Տվյալ դեպքում կողմերը որոշում են պայմանագրի պայմանները, իրենց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև հնարավոր վեճերի լուծման կարգը, ինչն օգնում է հարթել կողմերի միջև ծագած տարաձայնությունները:

Արբիտրաժային դատարանի ստեղծումը

Համաձայն «Առևտրային արբիտրաժի մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքների դրույթների, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության 2007թ. ապրիլի 3-ի թիվ 04/2007 որոշմամբ հիմնադրվել է «Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին կից մշտապես գործող արբիտրաժային դատարան» հիմնարկ:
Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և/կամ արբիտրաժային համաձայնության վրա։ 
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից հաստատվել է արբիտրների կազմը, որտեղ ներառված արբիտրները ընտրված են թափանցիկ հիմունքներով: Այդ ընտրության համար հիմք է հանդիսացել թեկնածուների գիտելիքների հարուստ պաշարը, նրանց կարողությունները և բիզնեսի բնագավառում կուտակած փորձը:

Արբիտրաժի ընդդատությունը (ենթակայությունը)
 
Արբիտրաժային գործընթացը հիմնվում է կողմերի միջև կնքված պայմանագրում ամրագրված համապատասխան արբիտրաժային վերապահման և/կամ արբիտրաժային համաձայնության վրա։Երբ վեճի կողմերը գրավոր համաձայնության են գալիս դիմելու արբիտրաժային դատարան, նրանց հայցը դառնում է ընդդատյա արբիտրաժի քննությանը: Այստեղ կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը լիովին տեղյակ լինեն իրենց վեճը արբիտրաժ տանելու հետևանքների մասին և հասկանան, թե ինչպես է ընթանում արբիտրաժային գործընթացը (կանոնակարգ)։ 
  
Առևտրային հասկացություն 
  
"Առևտրային արբիտրաժի մասին" ՀՀ օրենքի իմաստով "Առեւտրային" հաuկացությունը ներառում է առեւտրային բնույթի բոլոր հարաբերությունները` ինչպեu պայմանագրային, այնպեu էլ ոչ պայմանագրային:

Առեւտրային բնույթի հարաբերությունները մաuնավորապեu ներառում են հետեւյալ գործարքները`

  • բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների եւ նրանց հաճախորդների միջեւ կնքված, ապրանքների ու ծառայությունների մատակարարման եւ փոխանակման առեւտրային ներկայացուցչության կամ գործակալման
  • ֆակտորինգի
  • վարձակալության
  • աշխատանքների կատարման
  • խորհրդատվության
  • նախագծման
  • լիցենզային
  • ներդրման
  • ֆինանսավորման
  • ապահովագրության
  • շահագործման կամ կոնցեսիայի
  • համատեղ ձեռնարկատիրության կամ արդյունաբերական, ձեռնարկատիրական համագործակցության այլ ձեւերի
  • ծովային,oդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների  

Արբիտրաժային դատարանի գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել  www.arbitrage.am կայք։

ՀՀ Ազգային ժողովի կողմից  1997թ. նոյեմբերի 18-ին որոշում է ընդունվել միանալ 1958 թվականի հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ստորագրված` "Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին" կոնվենցիային։