Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...
Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Մասին

Պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

Մայրաքաղաքը՝ Երևան

Կազմավորման Տարեթիվը՝
21.09.1991թ.-Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը /Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն/ ընդունել է "Անկախության մասին հռչակագիրը" և հռչակել Հայաստանի հանրապետության անկախությունը։ սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն։

Դրոշը՝ "Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին" օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990թ օգոստոսի 24-ին։
 
 
Բնակչությունը՝ 3210.0 հազար (2010թ)

Էթնիկ կազմ՝ 96 տոկոս հայեր, ազգային փոքրամասնությունները ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլն։

Պետական լեզուն՝ հայերենն է։

Դրամական միավորը՝ դրամը։

Կրոնը՝
բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, եկեղեցին՝ հայ առաքելական։

Աշխարհագրություն
Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, հարավ-արևմուտքից՝ Նախիջևանին /Ադրբեջան/, արևմուտքից՝ Թուրքիային։Տարածքը՝ 29,74 հազ.քառ.կմ է։Ծովի մակարդակից 1,800 մետր միջին բարձրության վրա է գտնվում։ Ամենաբարձր լեռնագագաթն  ունի Արագած լեռը, 4,090 մետր։ Հայաստանում արտահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կլիման չոր, մայրցամաքային է, ջերմաստիճանը +30+35Coձմեռվանը՝ -15-20Co։

Կառավարություն և Քաղաքականություն
Հանրապետության նախագահը պետության գլուխն է։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ ազգային ժողովն է։Ազգային ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը համամասնական կարգով):Ազգային ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով։ Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ մայիսին։ Դատական իշխանությունը-Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։

Սփյուռք
Հայաստանն ունի համեմատաբար մեծ սփյուռք (մոտավոր հաշվարկով, մեծապես գերազանցում է Հայաստանի երեք միլիոն բնակչությանը՝ կազմելով 8 միլիոն) ամբողջ աշխարհում։Ամենախոշոր հայկական համայնքները ներառում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը, Միացյալ Նահանգները, Վրաստանը, Սիրիան, Լիբանանը, Սրգենտինան, Ավստրալիան,Կանադան, Հունաստանը, Կիպրոսը, Իզրաելը, Լեհաստանը, ՈՒկրաինան։

Օդանավակայան և Մուտքի Արտոնագիր
Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանը (գտնվում է քաղաքի կենտրոնից 15կմ հեռավորության վրա) և Գյումրու օդանավակայանը։Մուտքի արտոնագիր կարելի է ձեռք բերել երկիր ժամանելուն պես։ Մուտքի արտոնագրի արժեքը 21 օրվա համար կազմում է 3000ՀՀ դրամ (համարժեք է 8 ԱՄՆ դոլլարի կամ 6 եվրոյի) և 15000ՀՀ դրամ 120 օր նախատեսող մուտքի արտոնագրի համար։ Ընդհանուր առմամբ, գործընթացը 20-25 րոպե է տևում, սակայն արտոնագրի ժամկետների լրանալուն պես, այն պետք է երկարաձգել (1.6 ԱՄՆ դոլլար կամ 1.2 եվրո յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար)։ Մուտքի արտոնագիր կարելի է ձեռք բերել նաև ինտերնետի միջոցով՝ այցելելով՝http://www.armeniaforeignministry.com/eVisa/։Էլեկտրոնային վիզայի արժեքը 21 օրվա համար կազմում է 15 ԱՄՆ դոլլար և 60 Ամն դոլլար 120 օրվա համար։