Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Ցուցահանդեսային գործունեություն

Պալատի գլխավոր առաքելություններից մեկը հանդիսանում է ցուցահանդեսային գործունեության զարգացումը Հայաստանում, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից մասնակցության ապահովումը արտերկրում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին։ Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ցուցահանդեսային գործում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում հայաստանյան գործարարների, կազմակերպությունների և ընկերությունների համախմբված մասնակցության կազմակերպում
  • Արտասահմանում ՀՀ ազգային ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև ՀՀ-ում արտասահմանյան  երկրների ազգային ցուցահանդեսների կազմակերպում
  • Ցուցահանդեսային բաց և փակ  տարածքների տրամադրում
  • Հայաստանյան ցուցահանդեսային բեռների ուղարկում արտասահման, արտասահմանյան ընկերությունների ցուցանմուշների` Հայաստանի Հանրապետություն  ներմուծման դեպքում  մաքսային ձևակերպում
  • Ցուցահանդեսային բեռների ապահովագրման խնդիրների իրականացում, արտասահման հայաստանյան ցուցանմուշների արտահանման թույլտվության ձեռքբերում, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների   ցուցանմուշների ներմուծման  թույլտվության ձեռքբերում
  • Ցուցահանդեսային տաղավարների դիզայն, շինարարություն, գեղարվեստական ձևավորում, ինչպես նաև տեխնիկական միջոցներով և սարքավորումներով ապահովում
  • Ցուցահանդեսների մասնակիցներին մամլո-ասուլիսներում, շնորհանդեսներում, սեմինարներում,   ընդունելություններում,  գործընկերների որոնման, հանդիպումների  և բանակցությունների կազմակերպման հարցում աջակցություն
  • ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների  համար կատալոգների, հրավիրատոմսերի, բուկլետների և այլ տեղեկատվական-գովազդային նյութերի թողարկում
  • ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների (տոնավաճառների) վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
  • Արտասահմանյան ցուցահանդեսներում և տոնավաճառներում հայաստանյան մասնագետների գործնական այցելությունների կազմակերպում
  • Ձեռնարկությունների և ընկերությունների մասնագետների պատրաստում   ՀՀ –ում և արտասահմանում միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների մասնակցության թեորիայի և պրակտիկայի  թեմաների շուրջ

Ցուցահանդեսային գործում որպես օպերատոր ՀՀ ԱԱՊ-ի ռազմավարական գործընկերն է հանդիսանում «Պրոմ էքսպո» ՍՊԸ-ն։

 

Հայաստանում կայանալիք ցուցահանդեսների ցանկ 2017թ.

Տեղական ցուցահանդեսների ցանկ 2015 թ.

Տեղական ցուցահանդեսների ցանկ 2013-2014 թ.