Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

ՏՀՏ կրթական և ուսումնահետազոտական ծրագրեր
 

YSULogoԵրևանի Պետական Համալսարան(ԵՊՀ)

Երևանի Պետական Համալսարանը ամենահին պատմությունն ունեցող համալսարանն է Հայաստանում։ Հիմնադրվել է 1919 թ-ին և երկրում ամենամեծն է։ Ոչ պաշտոնապես հայտնի է Մայր բուհ անվամբ։ Համալսարանի 3,150 աշխատողներից 1,190-ը դասախոսական կազմն է։ ԵՊՀ-ն ունի 400 գիտաշխատող, 1,350 ասպիրանտ, 8,500 բակալավր, որոնցից 300-ը՝ արտասահմանից։ Համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը առաջատար կրթական և գիտական կենտրոն է, որը լավագույն կադրերն է տալիս գիտահետազոտական և ծրագրավորման ոլորտում։ Ֆակուլտետն առաջարկում է Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի բակալավրի և մագիստրոսական ծրագրեր (առկա և հեռակա)։

PolytechLogoՀայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան

1933 թ-ին հիմնադրված համալսարանն առաջարկում է ինժիներական ոլորտին վերաբերող տեխնոլոգիաների և գիտության կրթական և հետազոտական ծրագրեր։ Այժմ համալսարանն ունի շուրջ 8,000 ուսանող, ֆակուլտետում աշխատում են 750 մասնագետ։ Համալսարանն առաջարկում է բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի որակավորման ծրագրեր Ռադիո և Հաղորդակցման Համակարգերի Ինժիներիա և Համակարգչային Ծրագրեր և Ինֆորմատիկա բաժիններում։

RAULogoՀայ-Ռուսական Սլավոնական Համալսարան

Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանը հիմնադրվել է 1997 թ-ի օգոստոսի 29-ին։ 1999-ին, սկսելով ընդամենը մեկ բաժնից, համալսարանն այժմ ունի մոտ 1,600 ուսանող հետևյալ բաժիններում՝ իրավագիտություն, լրագրություն, տնտեսագիտություն, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, քաղաքագիտություն, տուրիզմ, ֆիզիկա և ճարտարագիտություն, բժշկական կենսաքիմիա, հոգեբանություն, օտար լեզուներ, բանասիրություն, բիոինժիներիա և բիոինֆորմատիկա։

AUALogoՀայաստանի Ամերիկյան Համալսարան

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը մասնավոր ինքնվար համալսարան է Հայաստանում։ Հայաստանի Ամերիկյան Համալսարանը նախկին սովետական միությունում միակ և առաջին համալսարանն է, որն առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր։ Համալսարանն առաջինն է Հայաստանում, որն առաջարկում է արևմտյան ոճով բաձրագույն կրթություն։ Այստեղ առաջարկվում է մագիստրատուրայի 8 ուղղություն գիտության 3 ճյուղերում, որը ներառում է նաև Ճարտարագիտության և ինֆորմատիկայի ֆակուլտետը։

MicrosoftLogo Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստան

Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնների ցանցը գործում է ողջ աշխարհում՝ տրամադրելով ծրագրեր ու ծառայությություններ տեղական ՏՏ ոլորտին մասնագիտական որակների զարգացման, աշխատատեղեր ստեղծելու, տեղական startup-երի համար շուկայի ինկուբացիայի, նորարարության ու մրցակցության խթանման նպատակով։ Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն Հայաստանը բիզնեսի և ծրագրային ունակությունների զարգացմանը միտված նորարար և արդյունավետ մոտեցում է ՏՏ մանր ու միջին բիզնեսներին աջակցելու համար։ Այն նաև խրախուսում է կրթական հաստատություններին ձեռք բերել նոր գիտելիքներ ժամանակակից և ապագա շուկայի պահանջներին համապատասխանելու համար՝ տրամադրելով ենթակառուցվածքներ և ռեսուրսներ։

ArmiIndiaLogo Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Հայ-հնդկական ՏՀՏ գերացանցության կենտրոնը առաջարկում է մասնագիտացված բարձրակարգ դասընթացներ և ուսումնահետազոտական ծրագրեր՝ ՏՏ ոլորտում նոր հնարավորություններ ստեղծելու և մասնագետների որակները զարգացնելու համար։ Կենտրոնը տեղակայված է Երևանի Պետական Համալսարանում, հագեցած է բարձրակարգ և ժամանակակից տեխնիկայով։ Կենտրոնը տրամադրում է նաև հավատարմագրված ծրագրեր և խորհրդատվություն տարբեր ոլորտներում։

ISTCLogoIBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոն

IBM Նորարարական Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը Հայաստանում տրամադրում է գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներ ծրագրային և ապարատային ապահովման ոլորտում, որոնք անհրաժեշտ են թրեյնինգների կազմակերպման, հետազոտությունների և բիզնեսի զարգացման համար։ Կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում ՏՏ ոլորտում կրթությունը զարգացնելն ու խթանելն է, հետազոտությունների պոտենցիալը բարձրացնելը, ինչպես նաև բիզնեսի զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելը։

GyumryLogoԳյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի նպատակը տեխնիկական և գործարարական որակների զարգացումն է, տեխնոլոգիայի ոլորտում ձեռներեցության առաջխաղացումը, նորարար հետազոտական նախաձեռնությունների առևտրայնացումը, նոր տեխնոլոգիական կազմակերպությունների հիմնումը, արտասահմանյան ներդրողների ներգրավումը, և այլն։ Կենտրոնի առաքելությունը Գյումրին մարզային և միջազգային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձրնելն է, որի համար ստեղծվել են մի շարք հնարավորություններ և ծառայություններ, որոնք կխթանեն աշխատատեղերի ստեղծմանը, կօժանդակեն տաղանդավոր երիտասարդներին և շարժառիթ կհանդիսանան նորարար բիզնես գաղափարների համար, որը և կնպաստի մարզի կայուն աճին։

VanadzorLogoՎանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն

Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնի առաքելությունը Վանաձորը մարզային և միջազգային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձրնելն է, որի համար ստեղծվել են մի շարք հնարավորություններ և ծառայություններ , որոնք կնպաստեն նոր աշխատատեղեր ստեղծելու համար, կօժանդակեն երիտասարդներին և կազմակերպություններին իրականացնել բիզնես գաղափարներն ու կապահովեն մարզում կայուն աճ։ Կենտրոնի նպատակն է զարգացնել մասնագետների տեխնոլագիական և բիզնես որակները , խթանել ձեռներեցությունը ՏՏ ոլորտում, նոր տեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումը, արտասահմանյան ներդրողների ներգրավումը և այլն։

AnelLogo Հայաստանի Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաներ

Նախագծի հիմնական նպատակը ինժիներական ոլորտի պահանջներին համապատասխանելն է, որի համար պատրաստվում են գերժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող բարձրակարգ մասնագետներ՝ մասնագետների պակասը դիմագրավելու և Հայաստանում տեխնոլոգիաների նորարությունն ու արժեքը բարձրացնելու համար, այսպիսով բարձրացնելով նաև միջազգային մրցունակությունը։ Հայաստանի Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաներ (ANEL)-ը հիմանդրվել է 2013 թ-ի սեպտեմբերի 2-ին Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, ՀՀ Կառավարության, USAID-ի և Պետական Ճարտարագիտական Համալսարանի կողմից։

MlabLogo mLaB

mLaB-ն առաջարկում է նորարարությանը օժանդակող ծառայությունների լայն տեսականի, որը ներառում է նաև դասընթացներ, բիզնես խորհրդատվություն, գաղափարների տրամադրում և դրամաշնորհներ։ mLaB-ի ղեկավարների և փորձագետների թիմը մարզերում աշխատում է հեռախոսային հավելվածների ծրագրավորողների հետ՝ օժանդակելով նրանց մասնագիտական աճին և համագործակցության եզրեր ստեղծելով պոտենցիալ ներդրողների հետ։ Շուտով կստեղծվի նաև նոր հեռախոսային հավելվածի թեստավորման ոլորտ։ Առաջին Մարզային Հեռախոսային Հավելվածների Լաբորատորիան վայր է, որտեղ տեղական և մարզային ընկերությունները, տեխնոլոգները և փորձագետները համագործակցում են տեղական հավելվածները մշակելու և դրանք սպառողի պահանջներին համապատասխանեցնելու համար։

Logo «ՍԱՆ Մայքրոսիստեմզ» մշակումների և թեստավորման լաբորատորիա

Լաբորատորիան հիմնադրվել է կազմակերպություններին պատրաստելու և օգնելու իրենց գործունեության ոլորտում լավագույն արդյունքների հասնելու համար։ Նախագծի նպատակն է օժանդակել համալսարանականներին Հայաստանի ՏՏ ոլորտում բարձր արդյունավետություն ցուցաբերելու գործում՝ զարգացնելով նրանց մասնագիտական որակները։ Նոր տեխնոլոգիական startup-եր և կրթական ծրագրեր ստեղծելիս նախագիծը հիմնվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի փորձի ու հետազոտությունների և․ «ՍԱՆ Մայքրոսիստեմզ» -ի մեծ տեխնոլոգիական բազայի վրա։

CiscoLogoCisco Ցանցային ակադեմիան

Cisco Ցանցային ակադեմիանն Հայաստանում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Յունիկոմպի և Cisco համակարգերի համագործակցության արդյունքն է։ Cisco Ցանցային ակադեմիայի ուսումնական պլանը ներառում է ընդգրկուն կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս ՏՏ ոլորտի ուսանողներին և մասնագետներին զարգացնել ՏՀՏ արժեքավոր որակներ։