Վերջին նորությունները
2018-02-21

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստ Վարշավայում

Ս.թ. փետրվարի 20-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են 2 երկրների դեսպանները, համապատասխան գերատեսչությունների և գործարար համայնքի ներկայացուցիչներ

2018-02-20

Կլոր սեղան-քննարկումներ Հայաստանի 5 մարզերում

 

2018թ-ի հունվար և փետրվար ամիսներին, Գործարար շահերի պաշտպանության ցանցը և ներքոհիշյալ մարզերում գործող առևտրաարդյունաբերական պալատները Արագածոտնում, Կոտայքում, Շիրակում, Տավուշում և Լոռիում կազմակերպել էին Հարկային, Տեսչական և ՓՄՁ քաղաքականության վերաբերյալ մարզային կլոր-սեղան քննարկումներ

 


Լրատու

ՏՏ Իրադարձություններ
 

DigiTecExpoLogo DigiTec Expo

Սեպտեմբեր 30 – Հոկտեմբեր 02, 2016

DigiTec Expo-ն միջազգային High-Tech ցուցահանդես է, որն արդեն դարձել է ավանդական ամենամյա իրադարձություն։ DigiTec Expo-ի նպատակը տեխնոլոգիական կազմակերպությունների, բիզնես ոլորտի սպառողների և հասարակության միջև շփման բարենպաստ մթնոլորտ, ինչպես նաև միջազգային հարաբերությունների ընդլայման հնարավորություն ստեղծելն է։ Նախորդ եռօրյա ցուցահանդեսի ընթացքում 170 կազմակերպություն Թայվանից, Չինաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից և այլ երկրներից ցուցադրեցին իրենց ապրանքատեսակներն ու ծառայությունները։ Միջոցառումը կազմակերպել էր ԻՏՁՄ Expo ՍՊԸ-ն, որն հիմնադրվել է 2005 թ-ին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում միջոցառումներ կազմակերպելու համար։ Կարդալ ավելին...


DigitecbusinessforumLogo Դիջիթեք Բիզնես ֆորում

17-18 Հունիս, 2016

Դիջիթեք Բիզնես ֆորումը միտված է օգնելու տարատեսակ բիզնես սեկտորների գտնել տեխնոլոգիական լավագույն լուծումներ, ինչպես նաև աջակցելու տեխնոլոգիական կազմակերպություններին մի ընդհանուր միջավայրում հանդիպել պոտենցիալ հաճախորդների և ներկայացնել իրենց։ Տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու, լավագույն փորձով կիսվելու տեղական և միջազգային փորձը, գործարար համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների կառավարական մարմինների ներգրավումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններն ու փորձագետները ապահովում են ֆորումի գործնական և արդյունավետ բովանդակությունը։ Վերջին ֆորումը մեկտեղել էր ավելի քան 70 կազմակերպություն ՏՏ, գործարար և այլ ոլորտներից։ 10 կազմակերպություն պարգևատրվեցին Դիջիբիզնես մրցանակով։ Կարդալ ավելին...


ICTleadersmeetingLogo ICT առաջատարների հանդիպում

Փետրվար 27-28, 2016

ՏՏ և հաղորդակցման առաջատարների հաջորդ ոչ պաշտոնական հանդիպում-ֆորումը շոշափելու է ոլորտում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման, ինչպես նաև այդ ոլորտում տարբերակներ առաջարկելու թեման։ ՏՏ և հաղորդակցման կրեդիտային միության, ապահովագրական ընկերությունների և առանձին ՏՏ և հաղորդակցման կենսաթոշակային ֆոնդի հիման վրա ՏՏ և հաղորդակցման հիմնադրամի ստեղծման հարցեր կքննարկվեն։ ԱՄՆ-ի և Կանադայի ՏՏ և հաղորդակցման կրեդիտային միության լավագույն փորձը կներկայացվի։ Միջոցառումն իրականացվում է 2007 թ-ից։ Կարդալ ավելին...


ArmroboticsLogo Armrobotics

2008-ին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) սկսեց իրականացնել Հայաստանում ռոբոտաշինության նախագիծը՝ Արմռոբոտիկսը, ռոբոտաշինության ճյուղը երկրում զարգացնելու նպատակով։ Նախագիծն օգնեց ոլորտում ստեղծել տեխնոլոգիական և գիտահետազոտական կազմակերպություններ, զարգացնել և իրականացնել կրթական ծրագրեր դպրոցներում և համալսարաններում, վերակենդանացնել Հայաստանում ռոբոտաշինության ասպարեզը և համախմբել տեխնոլոգիաներով հետաքրքրված երիտասարդներին։ Նախագծի շրջանակներում սիստեմատիկ կազմակերպվում են տարատեսակ մրցույթներ։ Կարդալ ավելին...


DigiCodeLogo DigiCode

Հունվար 20-30, 2016

DigiCode-ը ԻՏՁՄ-ի և Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող երիտասարդ ծրագրավորողների մրցույթ է։ Մրցույթը նպատակ ունի զարգացնելու մրցող երիտասարդների ալգորիթմական մտածողությունը, դարձնել նրանց խաղացողից խաղ ստեղծող, բացահայտել տաղանդներին, ընձեռել նրանց լայն հնարավորություններ և այլն։ Կարդալ ավելին...


OpengamechampionshipLogo «Բաց Խաղ» առաջնություն

Ապրիլ 14- October 24, 2016

«Բաց Խաղ» -ը ծրագրավորման նախագիծ է, որի նպատակը Հայաստանում խաղային ծրագրերի զարգացումն է։ Նախագիծը վեցամյա պատմություն ունի և արդեն հասցրել է լայն համայքն ստեղծել ՝ դպրոցականներ, ուսանողներ, startup-եր, խաղային կազմակերպություններ։ Նախագծի շրջանակներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել՝ մրցույթներ, հաքաթոններ, դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, ինչպես նաև մասնակիցների ներգրավում տեղական և միջազգային իրադարձությունների։ 2015 և 2016 թթ-ին մրցույթի պաշտոնական գործընկերը Huawei ընկերությունն էր։ Հաղթողները կպարգևատրվեն 2016 թ-ի հոկտեմբերին Game Expo-ի ընթացքում։ Կարդալ ավելին...


DigicampLogo Digicamp

Հուլիս 11-21, 2016

Դիջիքեմփ ամառային ճամբարի նպատակը նորարար գաղափարներով 14-17 տարեկան երիտասարդներին աջակցելն է իրենց առաջին քայլերը գործարար ոլորտում անելու համար։ 10-օրյա ճամբարի ընթացքում երիտասարդներն ստանում են համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև աջակցություն՝ իրենց բիզնեսները գրանցելու, գործընկերներ գտնելու գործընթացում ՝ հնարավորություն ստանալով մասնակցելու այնպիսի խոշոր միջոցառումների, ինչպիսիք են՝ ԴիջիԹեք Էքսպոն, ԴիջիԹեք բիզնես ֆորումը և այլն։ Կարդալ ավելին...


ArmtechCongressLogo Armtech Congress

ԱրմԹեքը ոչ առևտրային, պարբերաբար իրականցվող միջազգային ցանցային միջոցառում է։ Ամեն տարի ԱրմԹեք համագումարի ընթացքում հանդիպում են ոլորտի մի խումբ ակնառու ներկայացուցիչներ, բարձաստիճան ղեկավարներ և հետաքրքրված կազմակերպություններ ողջ աշխարհից՝ հաղորդակցվելու և համագործակցության եզրեր փնտրելու։ Կարդալ ավելին...