Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...

Պալատին անդամակցելու համար իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը դիմում են համապատասխան մարզային պալատ` ներկայացնելով Դիմումի և պետական ռեգիստրի վկայականի պատճեն: Պալատին անդամակցության հարցը որոշվում է համապատասխան մարզային պալատի նախագահության կողմից "Առևտրաարդյունաբերական պալատների մասին” ՀՀ օրենքի և կանոնադրության պահանջներին համապատասխան:

Առևտրաարդյունաբերական պալատի անդամների իրավունքներն ու պարտականությունները
Անդամներն իրավունք ունեն
• ընտրել և ընտրվել պալատի ղեկավար մարմիններում
• պալատի գործունեության վերաբերյալ ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով
• արտոնյալ պայմաններով կամ անվճար օգտվել պալատի կողմից մատուցվող ծառայություններից
• օգտվել պալատի կանոնոդրությամբ իրենց վերապահված այլ իրավունքներից
Պալատի անդամները պարտավոր են`
• կատարել պալատի ղեկավար մարմինների կողմից ընդունված պալատի կանոնադրական խնդիրներին վերաբերող որոշումներ
• վճարել անդամավճարները
• նպաստել Պալատի կանոնադրական խնդիրների իրականացմանը
• կատարել Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականությունները

• Դիմում
• Գրանցման քարտ
• Համաձայնագիր