Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Ս.թ. օգոստոսի 29-ին ՀՀ ԱԱՊ-ի դահլիճում կայացավԳործարար շահերի պաշտպանության ցանցի»  հերթական  ժողովը,   որին  մասնակցեցին  Ցանցի  14  անդամ  կազմակերպություններ։

Ժողովի սկզբում Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը և ՀՀ ԱԱՊ միջազգային վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը՝ ողջունելով Ցանցի ներկա մասնակիցներին, ներկայացրեցին օրվա քննարկվելիք թեմաները: Պարոն Պողոսյանը ամփոփեց վերջին ժամանակաշրջանում կատարված աշխատանքները, անդրադարձ կատարեց Ազգային գործարար օրակարգը (ԱԳՕ) կազմելու ընթացքին ու նշեց ստեղծվելիք երեք դիրքորոշման վերաբերյալ փաստաթղթերի մասին՝ հարկային ու տեսչական բարեփոխումների և ՓՄՁ զարգացման ոլորտներում: Քննարկվեցին փաստաթղթերի ստեղծման ժամկետներին և բովանդակությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԱՊ միջազգային համագործակցության վարչության պետ, Երևանի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց առաջիկա անելիքները Ցանցի շրջանակներում՝ ըստ որի սեպտեմբեր ամսին ակնկալվում է երկօրյա աշխատաժողովի անցկացում՝ ԱԳՕ շահերի պաշտպանությունը զարգացնելու և հաղորդակցման ծրագիր մշակելու նապատակով: Նա նշեց, որ Ցանցի հետ կապված բոլոր փաստաթղթերը թարմացվել են և տեղադրված են ՀՀ և Երևանի առևտրաարդյունաբերական պալատների կայքերում (http://www.armcci.am/en/member_database/Business%20Advocacy)

Ժողովի ընթացքում քննարկվեց և հաստատվեց Ցանցի քարտուղարության նոր անդամների հետևյալ կազմը՝

  • Գագիկ Պողոսյան` Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ

  • Վլադիմիր Շատվերով` ՀՀ ԱԱՊ Ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ

  • Արտակ Միքայելյան` Երևանի ԱԱՊ փոխտնօրեն

  • Հայկ Մարգարյան` Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի նախագահ

  • Սամվել Մխիթարյան` Քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահ


Վերջում հնչեցին մի շարք առաջարկություններ անդամների կողմից:

«Գործարար Շահերի Պաշտպանության Ցանցը» կազմակերպությունների ոչ պաշտոնական միավորում է, որի նպատակն է միացյալ ուժերով նպաստել Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, ապահովելով գործարար հանրության և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը հանրային քաղաքականության մշակման, իրականացման, վերահսկման և գնահատման գործընթացներում:

Ցանցի նպատակն է գործարար հանրության ձայնը հասանելի դարձնել  պետական մարմիններին, հանդես գալ որպես կարող կառույց՝ ավելի  արդյունավետ իրականացնելու փոքր եւ միջին գործարարության ոլորտի իրենց շահառուների շահերի պաշտպանությունը: