Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐՅԵՐ-2017»

Մայիսի 19-ին «EREVAN EXPO» ցուցահանդեսային սրահում բացվեց «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՆՏԵՐՅԵՐ-2017» հոբելյանական 10-րդ միջազգային եռօրյա ցուցահանդեսը: Իր ելույթում ՀՀ առևտրարադյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջունելով և շնորհավորելով մասնակիցներին, նշեց՝   «Կառուցելը մեր ժողովրդի գենետիկ ամենաբնորոշ հատկանիշներից է: Ժամանակի ընթացքում փոխվում են կառուցելու միջոցներն ու եղանակները, բայց իմաստը նույնն է՝ կառուցել ամուր ու հարմարավետ՝ չմոռանալով դիզայնի ու գեղեցկության, ազգային ու համաշխարհային շինարարական ավանդույթների և ոճի մասին: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը ևս մեկ քայլ է ոլորտի զարգացման, հայ շինարարին արտաքին շուկաներ դուրս բերելու և արտերկրի գործարարներին ներգրավելու առումով»:

Հայաստանի և արտերկրի շուրջ 120 կազմակերպությունների ներկայացուցիչները Երևանում մեկտեղում են իրենց նվաճումները, սովորում միմյանցից, հարստանում նոր կապերով՝ մտածելով սեփականը ժամանակին համընթաց կատարելագործելու, այսօրվա մարդու մտքին, կենցաղին, ճաշակին և կյանքի արագ ռիթմին  ներդաշնակ կառուցելու մասին:

Մյուս բանախոսները ևս հաստատեցին այն իրողությունը, որ այս ցուցահանդես նույնպես առաջանցիկ մեկ քայլ է փոխգործակցության և նոր շուկաներ ձեռք բերելու ոլորտում:

Իր ելույթում Պարոն Սարգսյանը երախտագիտության խոսք ասաց հայաստանյան գործարարներին, ովքեր համաշխարհային մարտահրավերների, շրջափակման ու պատերազմական այս  իրավիճակում կարողանում են ապահովել մեր երկրի տնտեսական կենսագործունեությունը՝

«Որպես ցուցահանդեսի կազմակերպիչ՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ինչպես միշտ, պատրաստակամ է զորակցելու հայաստանյան և արտերկրի գործարարներին հատկապես համատեղ ծրագրերի իրականացման գործում՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ լինել գործարարի կողքին, աջակցել, ուսուցանել և մեծ բիզնեսում ներկայացնել հայրենական լավագույն արտադրանքը»:

Ցուցահանդեսի աշխատանքը կեզրափակվի մայիսի 21-ին: