Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Շնորհավոր ծննդյան օրը

Ապրիլի 27–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար և նախագահության անդամ Արայիկ Վարդանյանը դառնում է 63 տարեկան։ Հատկապես տղամարդու համար այդ հասակում իրար են համադրվում տարիների վաստակը, հարուստ կենսափորձը, լայնախոհ մտածողությունն ու երևույթները հնարավորինս անկողմնակալ գնահատելու և արժեվորելու ունակությունը, որոշումները սթափ կայացնելու, անգամ բացթողումները վերանայելու համարձակությունը։ Անկեղծ ասած՝ այս տարիքում բոլոր որոշումներն ու վճիռներն անցնում են մարդկային բանականության պրիզմայով՝ հեռու մնալով պահի տակ վճիռներ կայացնելու էմոցիոնալ գործոնից։ Հենց այս սկզբունքներով, տրամաբանությամբ ու բարոյականությամբ է աշխատում Արայիկ Վարդանյանը, ով անցել է հարուստ ու նաև դժվարին ճանապարհ։ Տարիներ շարունակ աշխատել է պատասխանատու պաշտոններում, մասնավորապես տուրիզմի ոլորտում՝ մեր ազգային հոգևոր  ու պատմաճարտարապետական արժեքները արժանապատվորեն ներկայացնելով օտարներին։
Առաջին հայացքից թվացյալ մանրուքին նա մոտենում է լրջորեն՝ գիտակցելով,որ ցանկացած գործ ու ճանապարհ միշտ էլ սկսվում է առաջին քայլից, երբեմն թվացյալ մանրուքից։ Հենց դրա համար էլ նրա կայացրած որոշումների լրջությանն ու հիմնավորվածությանը ոչ ոք չի տարակուսում։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կազմավորման հենց սկզբից Արայիկ Վարդանյանը միջազգային կազմակերպություններում ձեռք բերած հարուստ փորձն ու գիտելիքները ներդնում է Հայաստանում քաղաքակիրթ բիզնեսի վարքականոն ձևավորելու, տնտեսավարման համաշխարհային փորձը ուսուցանելու, ՀՀ ԱԱՊ համակարգի մարզային կառույցները ակտիվացնելու գործում։
Արտերկիր կատարած բազմաթիվ այցերին նա միջազգային հեղինակավոր կառույցներում իր գիտելիքներով և օտար լեզուների իմացությամբ արժանապատվորեն ներկայացնում է Պալատի կատարած աշխատանքները Հայաստանը համաշխարհային հանրությանը ինտեգրելու գործում, մեր հանրապետության տնտեսական օրենսդրությունն ու բիզնես մթնոլորտը. ջանում նոր կապեր ստեղծել հայ և օտար գործարարների միջև։
Լինելով լրջախոհ ու սկզբունքային ղեկավար՝ նա միաժամանակ բարեսիրտ ընկեր է, ընտանիքի հոգատար հայր ու թոռների սիրելի պապիկ։ Շնորհավորում ենք հաճելի հոբելյանի առիթով, մաղթում արգասաբեր տարիներ աշխատանքում և անձնական կյանքում։