Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ի դեմս ՉԺՀ-ում  լիազորված անձ Արթուր Եգորյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր:

Նախաձեռնության նպատակն է  խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված զարգացման ծրագրի իրականացման գործընթացը և նպաստել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Ստորագրված պայմանագրերի համաձայն չինական կողմը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների  միությանը Գոտի և ճանապարհ համագործակցության Նորարարական կենտրոնում 5 տարի ժամկետով տրամադրում է հայկական արտադրության ապրանքների և ծառայությունների ցուցադրման և ներկայացման համար հարմարեցված տաղավարներ և համապատասխան գրասենյակային տարածքներ:

Կենտրոնի և ՀՀ համագործակցության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա  նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում են Չինդաոյի քաղաքապետը, Շանդոնգ նահանգի կառավարության և Չինդաո քաղաքապետարանի բարձրաստիճան այրերը, ինչպես նաև նահանգի հարուստ և բազմաոլորտ տնտեությունը ներկայացնող գործարարներ: