Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայաստան-Իրան

Հունվարի 27-ին մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում կայացավ հայ-իրանական գործարար հանդիպում, որին իրանական կողմից մասնակցում էին Իրանի Իսլամական Հանրապետության «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին, այլ պաշտոնական այրեր, գործարարներ: Իրանական կողմին հատկապես հետաքրքրում էր հայկական համանման ազատ տնտեսական գոտու ստեղծման և գործընկերության խնդիրը, որի լուծումով համագործակցությունը կծավալվի փոխշահավետ հեռանկարով:

«Մեր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև 2015 թվականի տվյալներով շուրջ 267 մլն դոլար է։ Ստեղծելով այս ազատ տնտեսական գոտիները՝ մենք ակնկալում ենք կամուրջ հանդիսանալ Իրանի և Ռուսաստանի գործարարների միջև։ Այդպիսով, Իրանի գործարարները հնարավորություն կունենան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել մեծ եվրասիական շուկա, ինչպես նաև ԵԱՏՄ երկրները կկարողանան ազատ տնտեսական գոտու միջոցով մտնել Իրանի մեծ շուկա»,- նշեց  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։ 
   Խոսելով համատեղ ընկերությունների ստեղծման և բիզնեսների ռիսկայնության մասին՝ պարոն Սարգսյանը հավելեց՝ «
Մենք շատ ենք կարևորում առևտրաարդյունաբերական պալատին կից ստեղծված արբիտրաժային դատարանի դերը պայմանագրերի կնքման և հետագայում նաև պայմանագրերի ճիշտ իրականացման գործընթացում»։ 

Պարոն Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին հայկական կողմին առաջարկեց «Արազ» ազատ տնտեսական գոտում ունենալ տարածք, կառույց և ներկայացուցիչ համագործակցությունը առավել արդյունավետ իրականացնելու համար:

«Շատ մոտ ապագայում պլանավորում ենք սկսել այդ ամենը, ինչպես նաև վարչապետի հանձնարարականով պետք է արագացվի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը։ Բանակցություններ կվարվեն ազատ գոտու հիմնման հետ կապված ֆինանսական միջոցների ներգրավման շուրջ»։ 

Քննարկվեցին նաև հայ-իրանական գործացության բազմաթիվ հարցեր: