Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հոկտեմբերի 4-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Լեհաստանի առևտրի պալատի համատեղ կազմակերպած հայ-լեհական գործարար համաժողով B2B հանդիպումների ձևաչափով, որի ընթացքում հայ և լեհ գործարարները հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց ընկերությունները:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հանդիպման նպատակը և Հայաստանի գործարար մթնոլորտը:

«Բիզնես վարելու համար անհրաժեշտ պայմաններն ու հարկային համակարգը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով շնորհանդեսը ներկայացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Մարիա Թորոսյանը:

 

Լեհական ընկերություններն առաջարկեցին հետևյալ ապրանքները և ծառայությունները՝

  • Մրգերի և բանջարեղենների չորացման համար նախատեսված սարքավորումներ

  • Քիմիական հումք, կենցաղային քիմիա, կոսմետիկա

  • Նորարարական տեխնոլոգիաներ կաթնամթերքի մթերման արդյունավետության բարձրացման համար

  • Ճարտարապետություն, շինարարություն


B2B ձևաչափով հանդիպմանը հայ և լեհ գործարարները քննարկեցին համագործակցության հնարավորություններն ու տարբերակները, փոխանակեցին անհրաժեշտ ինֆորմացիա:  

Հանդիպմանը մասնակցեց և ելույթ ունեցավ  Լեհաստանի Հանրապետությունում         Հայաստանի Հանրապետության դեսպան  Էդգար Ղազարյանը: