Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-իրանական հանդիպում

Մայիսի 17–ին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
Վարչապետը ողջունել է իրանցի գործարարների այցը մեր երկիր և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալմանն ու զարգացմանը:
Մոհամմադ Ռեզա Անսարին նշել է, որ իր ղեկավարած «Kayson» ընկերությունը՝ որպես միջազգային կապալառու կազմակերպություն, գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, մասնագիտացած է շինարարական, առևտրային, ինժեներական, ֆինանսական, ներդրումային ծառայությունների ոլորտում և ցանկություն ունի ներդրումային ծրագրեր իրականացնել նաև Հայաստանում:
Զրուցակիցները քննարկել են տրանսպորտային և ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: