Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-Բրիտանական գործարար համաժողով Լոնդոնում

Ս.թ. մարտի 9-ից 10-ը մեկ տասնյակից ավելի հայկական ՏՏ ոլորտը ներկայացնող առաջատար ընկերություններ մասնակցել են հայ-բրիտանական ՏՏ գործարար համաժողովին՝ ներկայացնելով իրենց ծառայությունները և ապրանքները: Ընտրված բոլոր ընկերությունները ունեն մեծ փորձ տեղական և միջազգային շուկաներում և հնարավորություն ունեն առաջարկելու բարձրորակ ՏՏ ծառայություններ և լուծումներ բրիտանական շուկային, ինչպես նաև դառնալ երկարաժամկետ և վստահելի գործընկերներ բրիտանական ընկերությունների համար:

Միջոցառումը մեկնարկվել է Լոնդոնում գտնվող Դաբլ Թրի բայ Հիլթոն Իլինգ հյուրանոցում մարտի 9-ին: Ավելի քան 5 տասնյակ բրիտանական և հայկական, ինչպես նաև բիզնեսին աջակցող կազմակերպություններ ներկա են գտնվել միջոցառմանը: Երևանում բրիտանական դեսպանատան Առևտրի և զարգացման պատասխանատուն ողջունեց մասնակիցներին՝ նշելով որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Երևանում ուրախ է տվյալ նախաձեռնության ֆինանսավորող կողմ հանդիսանալու համար, ինչը նպատակաուղղված է հստակ գործարար կապերի հաստատմանը հայկական և բրիտանական ընկերությունների միջև: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Անդրանիկ Ալեքսանյանը և այլ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին Հայաստանում առկա գործարար հնարավորությունները և երկկողմ համագործակցությունը: Իրենց հերթին հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչները շնորհանդեսների միջոցով հակիրճ ներկայացրեցին իրենց ընկերությունները, ինչպես նաև հնարավորություն ունեցան ցուցադրելու իրենց կարողությունները և արտադրանքը: Այնուհետև անցկացվեցին գործարար հանդիպումներ հայկական և բրիտանական ընկերությունների միջև՝ քննարկելու երկկողմ համագործակցության հնարավորությունները: Երկու երկրների ընկերությունները իրենց հետաքրքրությունն արտահայտեցին համագործակցելու համապատասխան ոլորտներում՝ կարևորելով հետագա զարգացման համար առկա ներուժը: Միջոցառման երկրորդ օրը բրիտանական ՏՏ ոլորտի ներկայացուցիչները ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի գործարար միջավայրը, ինչին նույնպես հաջորդեցին հայկական և բրիտանական ընկերությունների միջև գործարար հանդիպումներ: Այս հանդիպումները ծառայեցին որպես գործնական հիմք ՏՏ ոլորտում հայ-բրիտանական գորրծարար կապերը ամրապնդելու համար: Միջոցառման վերջին օրը բիզնես կազմակերպությունների և հայկական ընկերությունների ներկայացուցիչները հյուրընկալվեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատանը և հնարավորություն ունեցան կիսելու իրենց մտքերը դեսպանատան ներկայացուցիչների հետ:

Ծրագրը նախաձեռնվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից և համաֆինանսավորվել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Եվրամիության կողմից: Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանի առևտրաարդյունաբերական պալատը և «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը:

Բրիտանական դեսպանատունը երևանում համաֆինանսավորել է այս ծրագիրը որպես երկարաժամկետ և ավելի մեծ նախաձեռնության մաս՝ խթանելու հայ-բրիտանական ՏՏ ոլորտի ընկերությունների գործարար համագործակցությունը: Նախաձեռնության առաջին փուլում՝ 2016թ. հոկտեմբերին  Բրիտանիայի ՏՏ ոլորտի լրագրողները հրավիրվել էին Երևան: Նրանք բազմաթիվ հանդիպումներ ունեցան հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ և բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում հրապարակվեցին մի շարք հոդվածներ հայկական ընկերությունների մասին: Այսպիսով, Մեծ Բրիտանիայում բարձրացավ իրազեկվածության աստիճանը Հայաաստանի ՏՏ ոլորտի վերաբերյալ, որը նպաստեց բրիտանական ընկերությունների կողմից ցուցաբերած հետաքրքրության բարձրացմանը հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների նկատմամբ:

Նշված նախաձեռնությունը համաֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից՝ «Արևելյան ներդրումներ» ծրագրի շրջանակներում՝ Երևանի առևտրաարդյունաբերկան պալատի ակտիվ մասնակցությամբ: Արևելյան ներդրումները ԵՄ-ի կողմից ֆինանսավորված ծրագիր է, որի հիմնական նպատակը ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)  նպաստավոր տնտեսական միջավայրի և մրցունակ մասնավոր հատվածի զարգացումն է՝ ընդլայնելով առևտրի և ներդրուների ծավալները ԵՄ և ԱլԳ երկրների միջև: «Արևելյան ներդրումներ» ծրագրի թիրախային խմբերն են՝  գործարարությանն աջակցող կազմակերպությունները և ՓՄՁ-ները ԱլԳ 6 երկրներից, որոնք ներուժ ունեն զարգացնելու փոխադարձ համագործակցության և ներդրումային հարաբերություններ իրենց ԵՄ գործընկերների հետ (www.east-invest.eu):

Ծրագրի մյուս գործընկերներն են Ձեռնարկությունների եվրոպական ցանցը, Լոնդոնի առևտրի պալատը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը: