Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-բուլղարական կապեր

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ կազմակերպած հանդիպման հյուրերն էին Հայաստանում Բուլղարիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովան և Բուլղարիայի «Ռեմին» և «Նկիոս Խրանիժիներինգ»  ընկերությունների նախագահ Նիկոլայ Ռաչևը: Շնորհանդեսով ներկայացվեցին սննդարդյունաբերության ոլորտի սարքավորումների արտադրությունը, Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները:

Հայկական կողմից «Կրեդիտ պարտնյոր» ընկերության տնօրեն Արմեն Ներսիսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունների ծավալը, որակն ու համագործակցության տարբերակները:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը   և  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեցին նման կոնկրետ թեմայով հանդիպումների նշանակությունը՝ առավել ևս երբ կա դեսպանության աջակցությունը: