Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-վրացական բիզնես ֆորում

Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների վարչապետերի նախնական հանդիպման և պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստան  այցելեց գործարար պատվիրակություն՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորությամբ: Հունիսի 29-ին Երևանի «Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում կայացավ Հայ-վրացական բիզնես ֆորում, որին մասնակցեցին երկու երկրների նախարարներ, առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ, պաշտոնատար այլ այրեր, գործարարներ:

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն կարևորեց այն հանգամանքը, որ Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը հանդիսանում է կարևոր խնդիր երկու երկրների ազգային տնտեսությունների զարգացման համար: Նրա խոսքով` երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները փոքր չեն, սակայն կան չօգտագործվող և հեռանկարային մի շարք ուղղություններում համագործակցության հնարավորություններ

Մարտին Սարգսյանը փաստարկեց երկու երկրների առևտրաշրջանառությանը վերաբերող վիճակագրական տվյալներ: Ըստ նրա` 2016 թվականին Հայաստանից Վրաստան է արտահանվել 148 մլն, իսկ ներմուծվել է 104 մլն դոլարին համարժեք ապրանք: 2015 թվականի համեմատ արտահանման ցուցանիշն աճել է 18, իսկ ներմուծումը՝ 37 տոկոսով: Այնուամենայնիվ, մեր երկրի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Վրաստանին բաժին է ընկնում ընդամենը 5 տոկոսը: Անդրադառնալով նոր իրողությունների և հնարավորությունների օգտագործմանը՝ պարոն Սարգսյանը նշեց՝«Այս առումով հատկապես կարևորում ենք Վրաստանի և Սյունիքի ազատ տնտեսական գոտիները: Վրացի գործարաները հնարավորություն կունենան Սյունիքում ներդրումներ կատարել կամ համատեղ ձեռնարկություններ բացելու շնորհիվ ապրանքատեսակները վաճառել ԵԱՏՄ-ի և Իրանի շուկաներում: Ինչպես նաև հակառակը` Վրաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով հայ գործարարները կկարողանան մտնել ԵՄ շուկաներ»:

Հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին նշեց, որ հուշագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների ընկերությունների համագործակցությանը, ինչին իրենց ելույթներում անդրադարձան նաև երկու երկրների Էկոնոմիկայի նախարարները:

Լիագումար նիստին, կլոր սեղաններին ու բիթուբի հանդիպումներին քննարկվեցին շինարարությանը, առողջապահությանը, տուրիզմին, ազատ տնտեսական գոտիներին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Շնորհանդեսներով ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի գործարար և ներդրումային մթնոլորտը: