Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-հնդկական կապեր

Եռօրյա այցով սեպտեմբերի 28-30-ը Հայաստանում է գտնվում Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի պատվիրակությունը, որում ընդգրկված են 11 կազմակերպությունների ղեկավարներ:

Այցի շրջանակներում սեպտեմբերի  28–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ  կազմակերպել էր գործարար համաժողով (երկկողմ հանդիպումներ՝ համատեղ ձեռնարկությունների բացման ակնկալիքով)։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը նշեց որ հայ-հնդկական համագործակցությունը շահութաբեր է 2 կողմերի համար, քանի որ ՀՀ ունի բարենպաստ տնտեսական հարաբերություններ ԵՄ-ի հետ, ինչպես նաև հանդիսանում է ԵՏՄ անդամ երկիր:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանը անդրադարձավ հատկապես հայ-հնդկական վաղնջական կապերին և Հնդկաստանում հայկական համայնքների գործունեությանը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը երկու երկրների տնտեսական կապերի աշխուժացման գործում արժևորեց հատկապես պալատների դերը, ստորագրեց գործակցության պայմանագիր  և պատրաստակամություն հայտնեց համատեղ ծրագրերի իրականացման ժամանակ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կողմից աջակցելու:

Հայ-հնդկական գործարարների խմբում ընդգրկված են գյուղատնտեսության, սննդի վերամշակման, շինարարության, հյուրանոցների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ՏՏ ծառայությունների, ոգելից խմիչքների, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։