Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայաստան - Պերու

Մայիսի 12-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ այցելեց Հայաստանում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լուիս Բենջամին Չիմոյ Արտեագան:

-Մեր երկու պետություններն էլ ունեն կայուն և դինամիկ զարգացող տնտեսություն և հիմնված են ազատ շուկայական հարաբերությունների վրա: Հատկապես թանկարժեք մետաղների արտահանման գծով մեր երկիրը աշխարհում առաջիններից մեկն է: Այս փուլում մեզ անհրաժեշտ է իրար լավ ճանաչել և գործարար կապեր ստեղծել, - նշեց դեսպանը:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը պերուցի դիվանագետին տեղեկացրեց, որ Հայաստանը ունի արտահանման ոլորտում որոշակի արտոնություններ, ինչը կարող է արտերկրի ներդրողների ներգրավել համատեղ արտադրություններ հիմնելու: Միաժամանակ՝ հայ-իրանական սահմանին հիմնվում է ազատ տնտեսական գոտի, որը հնարավորություն կտա դուրս գալ իրանական շուկա:

Երկուստեք կարծիք հայտնեցին, որ առաջին քայլը լինելու է գործակցության հուշագրի ստորագրումը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակազմի ղեկավար Արայիկ Վարդանյանը: