Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հայ-սիրիական կապեր

Հոկտեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը ընդունեց Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին և հայ-սիրիական  գործարար խորհրդի համանախագահ, սիրիահայ գործարար Լևոն Զաքիին:

Հյուրերը ներկայացրեցին Սիրիայում տիրող իրավիճակը և առաջիկայում երկիրը ավերածություններից վերականգնելու մտահոգությունն ու դժվարությունները:

Անդրանիկ Ալեքսանյանը, արժևորելով հայ-սիրիական բարեկամության անցյալի ու ներկայի էջերը, մասնավորեց, որ հայերս, պատկերավոր ասած,  հոգու պարտք ունենք Սիրիայի ժողովրդի հանդեպ, որը 1915 թվականին հարազատի սրտացավությամբ ընդունեց Եղեռնից հրաշքով փրկված տասնյակ հազարավոր հայերի, որոնց ժառանգները այսօր Սիրիան համարում են իրենց երկրորդ Հայրենիքը:

Անդրանիկ Ալեքսանյանը պատրաստակամություն հայտնեց, որ Պալատը հնարավոր բոլոր քայլերը կգործադրի օգնելու բարեկամ Սիրիայի ժողովրդին: