Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Թեմատիկ  քննարկում

Մարտի 30-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության  համատեղ նախաձեռնությամբ կայացավ թեմատիկ քննարկում պետական համապատասխան ատյանների պատասխանատուների և գործարարների մասնակցությամբ: Թեման կոնկրետ էր ու օրախդիր և վերաբերում էր ավելացված արժեքի հարկով բազմակի օգտագործման տարաների  հարկման խնդրին:

ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը և ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը թեմայի վերաբերյալ արտահայտեցին  տեսակետներ ու կարծիք, որ 2018 թվականից գործող հարկային նոր օրենսգրքում հիշյալ դրույթը լրամշակվի հնարավորինս հստակ, որ տարընթերցումների տեղիք չտա և գործարարներին ավելորդ հոգսեր չստեղծի:

Շահեկան քննարկման ժամանակ որոշվեց կարևոր ու ընդհանրական հարցերը խմբավորել և գրավոր ներկայացնել ու ըստ անհրաժեշտության կրկին անդրադառնալ խնդրին: