Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հուլիսի 24-26-ը Հայաստանում հերթական այցով հանդես եկան Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոնի (ՄՁՄԿ) ներկայացուցիչները՝ քննարկելու համար <<Բարեփոխումների երկխոսության ամրապնդում>> ծրագրի 2–րդ փուլի մեկնարկը: ՄՁՄԿ ներկայացուցիչներն էին Նատալիա Օտել Բելանը (տարածաշրջանային տնօրենի տեղակալ, Եվրասիա և Հարավային Ասիա), Էլիզաբեթ Լենզը (ծրագրային օգնական, Եվրասիա) և Կարմեն Ստանիլան (ավագ խորհրդատու): Ծրագրի այս փուլն իրականացնելու է Երևանի առևտրաարդյունաբերական պալատը:

Այցի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Սոցիալական և քաղաքացիական զարգացման հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանի, ՀՀ ԱԱՊ Ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովի, Հայաստանի բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանի,  <<Հարկ վճարողների պաշտպանություն>> հ/կ նախագահ Փայլակ Թադևոսյանի, Հավասար հնարավորությունների աջակցման հիմնադրամի նախագահ Հայկ Մարգարյանի և Երևանի ԱԱՊ նախագահի և անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում ՄՁՄԿ ներկայացուցիչները ներկայացրեցին ծրագիրը և առաջիկա տարում նախատեսված միջոցառումներն ու աշխատանքները, ինչպես նաև հարցրեցին Ծրագրի հանդեպ ունեցաց ակնկալիքների մասին: Կողմերի դերերն ու Ծրագիրն իրականացնողների պատասխանատվություները ևս հստակեցվեցին: