Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

ԵԱՏՄ շուկաներ արտահանվող ապրանքների ապահովագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ԵԱՏՄ շուկա արտահանում իրականացնելու առումով առկա է ապրանքների ապահովագրության անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովին ասաց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Նրա խոսքով՝  խնդիրներ կան նաև գործարքների ժամանակ վարկերի տրամադրման հետ կապված:

«Դրանք կարևոր են, քանի որ ԵԱՏՄ շուկաներ ապրանքների արտահանման համար կարող են առաջանալ խնդիրներ, և այս դեպքում շատ կարևոր է ապահովագրությունը թե ֆինանսական առումով, և թե ֆորս մաժորային իրավիճակներում պարագայում»,- ասաց նա:

Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկայում ունի մեծ ներուժ գյուղատնտեսական արտադրանքների արտահանման համար: Նրա խոսքով՝ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտի զարգացմանը, որը Հայաստանում կարող է նաև տնտեսական լոկոմոտիվ հանդիսանալ:

«Մենք արդյունաբերության ոլորտում խնդիրներ ունենք: Այս ոլորտում էլ հարկավոր է ընտրել այն ճյուղերը, որոնք զարգացման ներուժ ունեն: Պետք է բոլոր ուժերը ներդնել դրանց վրա, որպեսզի կարողանանք դրանք զարգացնել»,- հավելեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը: