Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

ԵՏՄ ամենամյա տնտեսական ֆորում

Հունիսի 3–5–ը Ծաղկաձոր քաղաքում «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրի դահլիճում տեղի ունեցավ «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան–համագործակցություն» ամենամյա Տնտեսական ֆորումը, որը կայացավ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո՝ մասնակցությամբ  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի։             
Հունիսի 4–ին տնտեսական ֆորումի հիմնական թեման էր «Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորությունները»։ Կազմակերպվեցին լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների բիրժա և երկկողմանի բիզնես հանդիպումներ։
Ֆորումի կարևորության և գործակցության հետագա խնդիրների մասին լիագումար նիստին խոսեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը։
Հունիսի 4–ի սեկցիոն հանդիպումներին քննարկվեցին «ԵՏՄ շրջանակներում շինինդուստրիայի և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները», «Բանկային համագործակցությունը ԵՏՄ շրջանակներում», «ԵՏՄ տրանսպորտային միջանցքները» և այլ հարցեր։
Հարցերի լայն շրջանակ է քննարկվեց նաև հունիսի 5–ի սեկցիոն նիստերին՝ «Գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերական ապրանքների արտահանման զարգացման հեռանկարները՝ «Պատրաստված է ԵՏՄ–ում», «ԵՏՄ շրջանակներում դեղագործական և բուժական միջոցների միասնական շուկա. ուտոպիա թե իրականություն», «ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև ապահովագրական գործարքների առաջարկ» և այլն։
Ֆորումի ավարտին ստորոգրվեցին մի շարք փաստաթղթեր, ամրագրվեցին նոր անելիքներ ու ծրագրեր։ 

Ֆորումը կազմակերպել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենցենտր» կենտրոնը։