Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

ԵՄ – «Արևելյան ներդրումներ 2»

Հունիսի 28 - 30-ը Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Արևելյան ներդրումներ 2» (East Invest 2) ծրագրի շրջանակներում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացավ ՓՄՁ-ների վերապատրաստում հետևյալ ուղղություններով՝


  • Տեղական արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա
  • ԵՄ առևտրային կապերի ակտիվացում
  • Մարկետինգ
  • Մասնակցություն ցուցահանդեսներին
  • Տեխնիկական ստանդարտներ

Սեմինարը ողջույնի խոսքով բացեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ով ըստ արժանվույն գնահատեց այսպիսի սեմինարների կարևորությունը՝ դրանք գործարարի համար բնութագրելով որպես կենդանի դասագիրք։ Պարոն Սարգսյանը միաժամանակ հավելեց, որ մեր հանրապետությունում հատկապես փոքր և միջին բիզնեսն է ավելի շատ կարիք զգում զորակցության, ինչին էլ նպատակամիտված է նաև այս հանդիպումը։ Մարտին Սարգսյանը միաժամանակ հավաստիացրեց, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը մշտապես պատրաստակամ է աջակցելու ԵՄ–ի նման ծրագրերին։              

Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Կառավարության առաջնային մտահոգության խնդիրներից է փոքր և միջին բիզնեսին աջակցելը, ինչը տնտեսական ռազմավարության կարևորագույն դրույթներից է։

Դասընթացը վարեցին Եվրոպայից ժամանած 5 փորձագետ:

Դասընթացի նպատակն է աջակցել գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող ՓՄՁ-ներին ԵՄ շուկա մուտք գործելու, համապատասխան գործարարների հետ համագործակցելու հարցում, ինչպես նաև արտահանման ոլորտում տեղական գործարարների վերապատրաստումը: Դասընթացը աջակցեց գործարարներին ձեռք բերել գիտելիքներ, բարձրացնել իրազեկվածությունը և ստանալ որոշակի պատասխաններ ԵՄ արտահանման հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ:
Ծրագրի ավարտին սեմինարի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության սերտիֆիկատներ։