Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Ապրիլի 24-ից 28-ը Եվրոպալատը 5 օրյա վերապատրաստման ծրագրի շրջանակներում հյուրընկալել է  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչին՝ պրն. Վլադիմիր Ամիրյանին (Միջազգային համագործակցության բաժնի պետ): Այցը կազմակերպվել է Արևելյան ներդրումներ 2 ծրագրի բաղկացուցիչ մաս համարվող ՓՄՁ-ներին աջակցող կազմակերպությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում , որը կենտրոնացած էր Միջին մասնագիտական կրթություն ու վերապատրաստում, Գործարար շահերի պաշտպանություն և թե ինչպես այդ ոլորտի ԵՄ փորձը կարող է ընդօրինակվել Հայաստանում, ներառյալ Պալատների դերն այդ գործընթացում:

Բացի այդ, հանրային-մասնավոր գործընկերության հարցերը կհասցեավորվեն: Լավագույն փորձերը և վերջին մոտեցումները ամուր գործարար ցանցի ստեղծման համար ևս ներկայացվեցին հայ պատվիրակին և ԵՄ կառուցների հետ կապերի սերտացումը  և Բրյուսելում հիմնված ՀԿ-ների  ակտիվ աջակցությամբ Հայաստանի մոտարկումը ԵՄ-ին հեռանկարում ունենալով կայուն համագործակցություն: