Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Սեպտեմբերի 18-20-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստան – Սփյուռք 6-րդ համաժողովը, որի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվեցին Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) բիզնես ֆորումը և տարեկան ժողովը: Մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ պաշտոնատար այրեր, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին նվիրված նիստին ելույթ ունեցավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Հայ Առևտրային Ցանցի նախագահի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, ով ներկայացրեց խնդրին առնչվող դժվարությունները՝ միաժամանակ նշելով դրանց կարգավորման արդյունավետ տարբերակները:

Սեպտեմբերի 20-ին կայացավ ՀԱՑ-ի վեհաժողովը, որի ժամանակ նոր նախագահ ընտրվեց սփյուռքահայ գործարար Հրաչ Գասպարը, իսկ Անդրանիկ Ալեքսանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես նախագահի տեղակալ:

Նույն օրը Երևանի  «ՍԱԼՈՆ» սրահում տեղի ունեցավ Հայ Առևտրային Ցանցի երրորդ մրցանակաբաշխության արարողությունը: «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը տրվեց «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվեց Շարժայի բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը ստացավ «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը, իսկ «Հայաստանի ներդրող» նրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանը: «Վիվասել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին մրցանակը հանդիսավորությամբ հանձնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

ՀԱՑ-ը հիմնադրվել է 2011 թ. ապրիլին Երևանում կայացած անդրանիկ նիստի ժամանակ: Այն նպատակ ունի աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի կապերի հաստատմանը և ամրապնդմանը՝ ստեղծելով նոր հարթակ ամբողջ աշխարհումմ գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների և երկկողմանի պալատների համար գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով: ՀԱՑ-ի կազմում կան 14 բիզնես կազմակերպություն Հայաստանից և Սփյուռքից: ՀԱՑ-ի միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:

Անդրանիկ Ալեքսանյանի հավաստմամբ՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը և Հայ Առևտրային Ցաննցի բիզնես ֆորում ևս մեկ քայլ էին Հայաստան-Սփյուռք մերձեցման գործում: