Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Շնորհավոր ծննդյան օրը

Հուլիսի 28–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ Հերմինե Նաղդալյանի ծննդյան օրն է։
Հայաստանի տնտեսական ու քաղաքական կյանքում Հերմինե Նաղդալյանը բացառիկ ընդգծված անհատականություն է՝ պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, վերլուծական մտքով ու կուռ տրամաբանությամբ, համարձակ գործելաոճով ու մարդամոտությամբ, որոնք էլ նրա կերպարը դարձնում են հարուստ ու կոլորիտային։ Տասնամյամներ առաջ, երբ Հայաստանում առաջին քայլերն էին արվում շուկայական նոր տնտեսահարաբերություններ սկզբնավորելու համար, Հերմինե Նաղդալյանը հիմնեց Հայաստանի ձեռնարկատերերի միությունը, որը գործարարների առաջին ուսուցիչներից ու պաշտպաններից էր։ Հերմինե Նաղդալյանը շատ շատերին է սովորեցրել բիզնեսի այբուբենը։
Որպես ԱԺ փոխնախագահ նա լուրջ աշխատանք է կատարում տնտեսական օրենսդրության կատարելագործման, բիզնեսի խթանմանև հայ գործարարներին համաշխարհային մեծ շուկա դուրս բերելու համար։ Նա պաշտոնավարել է նաև Եվրախորհրդարանում որպես հանձնաժողովի նախագահ՝ իր գործունեությամբ նպաստ բերելով մեր պետության վարկանիշի բարձրացմանը։
Արժանացել է Հայաստանի և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ շքանշանների ու մեդալների, մասնավորապես՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Ոսկե մեդալին և «ՄԵՐԿՈՒՐԻ» բարձրագույն մրցանակին։
Նա հրաշալի մայր է ու հոգատար տատիկ, սկզբունքային է , բայցև բարի ու ներող։

Սիրով շնորհավորում ենք և համարձակ ասում՝ Հերմինե Նաղդալյան, մենք սիրում և հպարտանում ենք քեզանով։