Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
CAPS
Արբիտրաժ
UNDP
Export HELPDESK
Հայադարան

Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...
Համատեղ սեմինար ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում

 ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան համատեղ կազմակերպած սեմինարը վերաբերում էր ԱՄՆ արտահանումների արտոնությունների  GSP+  համակարգին, որում ներառված են 129 երկիր՝ այդ թվում Հայաստանը։
 «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ը (GSP+) հնարավորություն է տալիս համակարգից օգտվող երկրներին տեղական ծագման շուրջ 6400 ապրանքատեսակ արտաքին շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։ Վերջինս հնարավորություն է տալիս հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ մասնավորապես ամերիկյան շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։
2010 թվականից ԱՄՆ կառավարության կողմից դադարեցվել էր GSP համակարգի միջոցով արտոնությունների տրամադրումը, որը սակայն վերականգնվել է 2011 թվականին։ Նշված ժամանակաշրջանում ԱՄՆ շուկա արտահանված ապրանքների համար նախատեսված է փոխհատուցում տրամադրվող արտոնությունների չափով։ Այդ ամենը ԱՄՆ արտահանող հայաստանյան գործարարներին հանգամանորեն ներկայացրեցին, փոխհատուցման գործընթացը պարզաբանեցին և առանձին տարակարծություններ հստակեցրին  դեսպանատան տնտեսական բաժնի մասնագետները։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը վստահեցրեց, որ անհրաժեշտության դեպքում Պալատը պատրաստ է նման սեմինարներ պարբերաբար կազմակերպել և աջակցել արտահանման գործընթացին։