
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն ու Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 17-ին կազմակերպել էին տեղեկատվական-իրազեկման հանդիպում հատկապես փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ կոմիտեի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ հանդիպումը նպատակ ունի բարձրացնել հարկ վճարողների իրազեկվածության մակարդակը, իմանալ հարկային փոփոխությունների մասին հարկատուների կարծիքը, հարկատուներին հուզող բազմազան հարցերին մասնագիտական պատասխաններ տալու նպատակով: ՊԵԿ–ի ներկայացուցիչները հանգամանորեն պատասխանեցին գործարարներին հուզող հարցերին ու մտահոգություններին, որի ընթացքում հնչեցրած բազմաթիվ դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն համապատասխան կառույցներին օրենքը լրամշակման ժամանակ օգտագործելու համար։



