Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Հոկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն հիմնադրամի, ՀՀ ԱԱՊ Երիտասարդ գործարարների խորհրդի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ կազմակերպած ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունների և լրացումների վերաբերյալ սեմինար-խորհրդակցություն: Սեմինարին մասնակցեցին շուրջ 50 մասնավոր ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ, հասարակական և միջազգային կազմակերպություններ Երևանից, Կոտայքի, Լոռու և Գեղաքունիքի մարզերից։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական գործարար տուրիզմի և միջոցառումների կազմակերպման հարցերով, Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն հիմնադրամի նախագահ Լիլիա Գևորգյանը: Սեմինարը վարեց ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ֆինանսական խորհրդատվության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շատվերովը:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

1․   Հայաստանի Հանրապետության հարկային օրեսնգրքի հայեցակարգը
11 ՀՀ հարկային օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորումը
12  Հարկային օրենսգրքի կառուցվածքը
13 Հիմնական մոտեցումները
14 ՀՀ հարկային օրենսգրքի  հիմնական սկզբունքները
1
5 Նախատեսված փոփոխությունները ըստ հարկատեսակների
2.  Հիմնական հարկատեսակների դրույքաչափերի  համեմատում տարածաշրջանի այլ երկրների հետ
3․   Օրենսգրքով տեղ գտած էական փոփոխությունները
4․   ՀՀ պետբյուջեի հարկային մուտքերի կառուցվածքի փոփոխությունը

Սեմինարի ընթացքում կայացավ ակտիվ քննարկում, մասնակից գործարարները ստացան իրենց հարցերին բավարարող պատասխաններ: Սեմինարի վերջում որոշվեց նմանատիպ միջոցառումներին տալ շարունակական բնույթ: