Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Շնորհավոր ծննդյան օրը

Հունիսի 15–ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սեյրան Մաթևոսյանի ծննդյան օրն է։ Սեյրան Մաթևոսյանի աշխատանքային ողջ կենսագրությունը կապված է Հայաստանի խորհրդային և ետխորհրդային շրջանի ծանր արդյունաբերության տարեգրությանը. Մի ոլորտ, որը երկրի տնտեսության զարգացման , հզորացման և ինքնուրույնության նախապայմանն է ու հիմքը։ Սեյրան Մաթևոսյանը տասնամյակներ շարունակ եղել է ու կա այդ դժվարին, բայցև հեղինակավոր ու պատվաբեր բնագավառում, բերկրանք ապրել նվաճումներով, մտահոգվել դժվարություններով, իսկ այսօր նաև արտաքին նոր շուկաների որոնումների մեջ է՝ գտնելու նոր գործընկերներ, իրականացնելու ներդրումային ծրագրեր։Ահավասիկ՝ ընդամենը մի քանի ամիս առաջ Սեյրան Մաթևոսյանը Իրանի Իսլամական Հանրապետության Խորասանի «Իրան գյուղարդյունաբերություն» ընկերության ղեկավարի հետ վավերացրեց մի կարևոր պայմանագիր, որով նախատեսվում է «Հայէլեկտրամեքենա» ընկերության տարածքում հիմնել համատեղ ձեռնարկություն, ուր կարտադրվեն հեղուկներ արտամղող խորքային պոմպեր և ներքին, և արտաքին շուկայի համար։

 Ծրագրերը շատ են, հոգսերը՝ նույնպես, բայցև լուծելի։ Լրջախոհ ու փորձառու տնտեսական գործիչը առաջին հերթին գործի մարդ է, արտադրության հմուտ կազմակերպիչ ու ղեկավար, ով միշտ էլ ժամանակ է գտնում մասնակցելու ՀՀ ԱԱՊ բոլոր կարևոր հանդիպումներին, քննարկումներին, արտերկիր կատարած այցերին, անգամ հաճելի առիթներին՝ իր գեղեցիկ ու ազդեցիկ խոսքով զարդարելով հանդիպումը։
Պարգևներն ու մրցանակները շատ են, բայց մեզ համար հատկապես արժանահիշատակ է ՀՀ ԱԱՊ «ՄԵՐԿՈՒՐԻ» բարձրագույն մրցանակը, որին Սեյրան Մաթևոսյանը արժանացել է տասնամյակների լուրջ վաստակի համար։
Առաջին հայացքից օտարների համար փոքր ինչ խստաբարո, բայց իրականում զգացմունքային, մտերմիկ, կարեկից ու ընկերասեր անձնավորություն է։
Սիրով շնորհավորում ենք վաստակած գործարարին, մաղթում, որ Հայաստանի ծանր արդյունաբերության ծանր հոգսերը շուտ և շատ թեթևանան։ Հենց դա է Սեյրան Մաթևոսյանի ամենածանր մտահոգությունը. բա՝ 30–40 տարի արդյունաբերության մեջ եփված մարդը էլ ի՞նչ պիտի ցանկանա։ Մնացյալը ժամանակի և ձեռի գործ է։