Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Նոր նախարարը իրատես է ու լավատես

Աշխարհաքաղաքական իրավիճակը և տնտեսական մարտահրավերները  անակնկալ խնդիրներ ու նոր մոտեցումներ են առաջադրում հանրապետությանը և մասնավորապես բիզնեսին առնչվող կառույցներին։   ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ապրիլի 29–ին այս մտահոգությամբ այցելեց  ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ, որի կարևորագույն գործառույթներից է հատկապես փոքր ու միջին բիզնեսին զորակցելը և արտահանմանը աջակցելը։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, ներկայացնելով նոր տնտեսահարաբերություններում համակարգի հրատապ անելիքները, մասնավորեց արտահանման առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, և հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։
Մտահոգության վերաբերյալ նախարար Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով տնտեսության զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարևորեց նախաարտահանման և ետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր բիզնեսի պաշտպանվածության գործոնը, արտահանման աջակցման գործիքակազմի կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի և գործին առնչվող առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը և այլ խնդիրներ։
Իրատեսական և շահեկան քննարկումների ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպել ամեն ամիս, համակարգել բոլոր կարևոր դիտողություններն ու առաջարկությունները, նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հաջորդ հանդիպմանը ամեն ինչ լինի կոնկրետ և հասցեական։