
Եռօրյա այցով փետրվարի 1–3–ը Երևանի առևտրաարդյունաբերական պալատի հյուրն էր ՌԴ Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի գործարար պատվիրակությունը՝ Բիզնեսի ՈՒրալյան կենտրոնի նախագահ Յուրի Մատուշկինի գլխավորությամբ։ Երևանի պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ այս այցը դեռևս 2 տարի առաջ ձեռք բերված համագործակցության հուշագրի հերթական քայլերից է և մասնավորապես վերաբերում է էներգետիկայի ոլորտին։ Հյուրերը եղան նաև «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ընկերություններում և Երևանի կոնյակի գործարանում, ուր եղան համագործակցության նախնական պայմանավորվածություններ։



