Գործընկերներ


EUROCHAMBRES
100 International Chamber of Commerce
Արբիտրաժ
Export HELPDESK
EBRD BAS Armenia
East Invest
giz
BAN
SRCIC

Վերջին նորությունները
2017-11-17

Հայ-չինական կապեր

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, և «Գոտի և Ճանապարհ  Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր

2017-11-11

Ուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 10-ին կայացավ «ԱՄԱԴԵՈՒՍ» համակարգի հայաստանյան ուսումնական և գործընկերների օժանդակության կենտրոնի բացումը և «Քրոս Լայն» և «ԱՄԱԴԵՈՒՍ» ընկերությունների համատեղ նոր բիզնես նախագծերի ներկայացումը


Լրատու

Երիտասարդ գործարարների ֆորում

Հայ-ռուսական տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ծրագրերի ընդլայնման շրջանակներում 2017թվականի փետրվարի 23-ին ՀՀ  առևտրաարդյունաբերական պալատում կայացավ Երիտասարդ գործարարների ֆորում, որի աշխատանքներին մասնակցեցին «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց, որոնք ներկայացնում էին սննդի արտադրության, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային ծառայությունների մատուցման, տեքստիլի, կրթության, բժշկության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները:

Ֆորումի նպատակն էր գործարար կապերի հաստատումը, համագործակցության առաջնային ուղղությունների իհայտ բերումը, տարբեր երկրների երիտասարդների միջև ընկերական հարաբերությունների ամրապնդումը:

Միջոցառման կազմակերպիչներն էին.

· Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը

· «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միությունը

· ՀՀ ԱԱՊ-ին կից գործող «Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն» հիմնադրամը

· Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը
 

 Երիտասարդ գործարարների ֆորումի ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.

· Ինովացիա և բժշկություն

· Սպորտ, մշակույթ և արվեստ

· Բիզնես-կրթություն

· Կանանց ձեռներեցություն

Փետրվարի 24-ին  ֆորումի աշխատանքների շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում տեղի կունենա համերգային ծրագիր: Ծրագրին կմասնակցեն Ռուսաստանի «Կամելիա» պարային խմբի, Ռ.Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, խորեոգրաֆիայի պետական ուսումնարանի և ավելի քան 10 պարային ստուդիաների սաները:

Համերգային ծրագրի նպատակն է կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարների միջև փորձի փոխանակումը, լսարանի ընդլայնումը, մշակութապատմական ժառանգության տարածումը:

Փետրվարի 25-ին հայ-ռուսական կանանց ձեռներեցության ընդլայնման շրջանակներում Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա գործնական հանդիպում, որի շրջանակներում պլանավորվում է սեմինարի անցկացում: