ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հրավիրում է համագործակցության և պատրաստ է մատուցել գործարար հանդիպումների, համաժողովների, բանակցությունների, տեսակոնֆերանսների, շնորհանդեսների կազմակերպման որակյալ ծառայություններ, որոնց համար Ձեր տրամադրության տակ կլինեն Պալատի դահլիճները և տեխնիկական լայն հնարավորությունները:
Ձեր միջոցառման համար կարող եք օգտվել Պալատի հետևյալ դահլիճներից`
· Մեծ դահլիճ (մինչև 120 տեղ)
· Փոքր դահլիճ (մինչև 20 տեղ)
· Բանակցությունների սրահ (մինչև 10 տեղ)։
Պալատը կարող է մատուցել նաև հետևյալ լրացուցիչ ծառայությունները.
· Սարքավորումներ (պրոյեկտոր, էկրան, միկրոֆոն, համակարգիչ, տեսակոնֆերանս)
· Սուրճի ընդմիջում
· Ֆուրշետ/ճաշ
· Օրակարգի մշակում և բազմացում
· Միջոցառման վարում
· Մասնակիցների և հրավիրվածների ցանկերի մշակում, անհատական հրավերների կազմակերպում (էլ. նամակ, զանգ, անհատական հրավեր Պալատի անունից և այլն.)
· Լրատվամիջոցների ապահովում
· Մասնակիցների գրանցում
· Միջոցառման ֆոտո և տեսանկարահանում
· Թարգմանություն
· Հյուրերի դիմավորում օդանավակայանում, հյուրանոցի պատվիրում, ուղեկցում հյուրանոց։
Ծառայությունների գնացուցակը կցվում է։
Կոնտակտային տվյալներ.
Հասցե՝ ք. Երևան, 0010 Խանջյան 11
Հեռ.՝ 56-01-84 (+105), 093-236 559, 099-236 559
Էլ հասցե՝ armcci@arminco.com, samvelkhach@armcci.am, samvelkhach@mail.ru
Վեբ կայք՝ www.armcci.am