Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...

Գործարար համաժողովներ

ՀՀ ԱԱՊ-ի կողմից նախաձեռնած առևտրատնտեսական առաքելությունները ուղղված են երկկողմ շահավետ գործարար հարաբերությունների ստեղծմանը, ինչպես նաև հայկական ձեռնարկությունների ներուժի խթանմանը արտերկրում։

Անցած տարիների ընթացքում կազմակերպվել են մեծ թվով գործարար համաժողովներ Հայաստանի և արտերկրի գործարարների մասնակցությամբ, որը հայ գործարարներին հնարավորություն է ընձեռել հաղորդակցվելու համապատասխան օտարերկրացի գործընկերների հետ, ստորագրել երկկողմանի շահավետ պայմանագրեր և համաձայնագրեր, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության համար։

Առևտրատնտեսական առաքելությունները նպատակ ունեն ապահովելու հետևյալ խնդիրները՝

Արտաքին շուկայում կնքել երկկողմ շահավետ առևտրային գործարքներ
Հայկական ընկերությունների, նախագծերի, ապրանքների և ծառայությունների, գործունեության վերաբերյալ տեղեկատվության բաժանում
Արդյունավետ գործարար կապերի ստեղծում
Արտահանման և ներմուծման խթանում
Ներդրումների խթանում
 
Առևտրատնտեսական առաքելությունների կազմակերպման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Միջազգային համագործակցության բաժին:

Բաժնի պետ՝ Վլադիմիր Ամիրյան
Հեռ. (+374 10) 580829
Ֆաքս։ (+374 10) 58 78 71
Էլ. փոստ`
vamiryan@armcci.am