Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...

Հավաստագրման Բաժին
ՀՀ ԱԱՊ 

"Արմէքսպերտիզա" ՍՊԸ

Որպես արտաքին տնտեսական գործունեության բնագավառում գործարարությանն աջակցող կառույց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրմամբ զբաղվող լիազոր մարմին:Նշված գործընթացը կարգավորվում է մի շարք նորմատիվային փաստաթղթերով։
Հավաստագրման գործընթացը իրականացվում է տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա և բաղկացած է հետևյալ երկու մասերից՝ փորձաքննության անցկացում և բուն ծագման հավաստագրի տրամադրում:Փորձաքննությունը իրականացվում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի"Արմէքսպերտիզա" ՍՊԸ կողմից և կազմված փորձաքննության ակտի հիման վրա, տրամադրվում է ծագման հավաստագիրը։

"Արմէքսպերտիզա" ՍՊԸ կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները՝

Ոչ պարենային եւ պարենային ապրանքների եւ հումքի փորձաքննություն
Որակի, քանակի, լրակազմության, փաթեթավորման վիճակի, ապրանքանշանի որոշում եւ վերստուգում
Արդյունաբերական ապրանքների փորձաքննություն
Արտադրանքի որակական բնութագրի եւ քանակական վիճակի, ապրանքանիշի ճշտության, փաթեթավորման վիճակի որոշում
Ոսկերչական իրերի գնահատում
Քարի հանքատեսակի, նրա բնույթի ախտորոշման մեթոդիկա, գույնի, քաշի, թերությունների, ֆիզիկական կոնստանտի չափում, մետաղի որոշման մեթոդիկա, կորուստը պատրաստման ժամանակ, պատրաստի արտադրանքի արժեքի որոշում
Հնաոճ իրերի գնահատում
Միջազգային աճուրդների կատալոգների եւ մեթոդիկայի կիրառմամբ հնաոճ իրերի արժեքի որոշում
Անշարժ գույքի գնահատում
Արդյունաբերական տարածքների, բնակելի շենքերի, բնակարանների, հատուկ կառույցների, հողային տարածքների գնահատում ՀՀ տարածքում առկա միջին շուկայական գներով
Սարքավորումների գնահատում
Փաստացի տեխնիկական վիճակի, լրակազմության, թողարկման տարեթվի, բարոյական մաշվածության հաշվառման միջոցով միջին շուկայական գնի որոշում
Ավտոտրանսպորտային միջոցների գնահատում
Փաստացի տեխնիկական վիճակի, թողարկման տարեթվի, մեքենայի բարոյական մաշվածության, հաշվառման միջոցով ավտոտրանսպորտային միջոցների միջին շուկայական արժեքի որոշում:
Ծագման հավաստագրի տրամադրման գործընթացի, ինչպես նաև կարգավորող փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք
դիմել հավաստագրման բաժին։

ՀՀ ԱԱՊ հավաստագրման բաժին
Հավաստագրման բաժնի պետ
Մարգարիտա Պետրոսյան
Հեռ՝ (+374-10) 442848-105
Ֆաքս՝ (+374-10) 442848
Էլ. Փոստ՝ havastagir@armcci.am
 

 

Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանք