Վերջին նորությունները
2012-05-16

Կենսաթոշակային համակարգի բարեփոխման ծրագրի քննարկումը ՀՀ ԱԱՊ-ում

Մայիսի 15–ին ՀՀ ԱԱՊ–ի հյուրերն էին Հայաստանի կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Արտակ Ղազարյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի զարգացման» ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն

...

2012-05-07

Շնորհավորանք

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահությունն ու աշխատակազմը, մարզային պալատների կոլեկտիվները ջերմորեն շնորհավորում են ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանին և ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Հերմինե Նաղդալյանին

...


Լրատու

Գործարար առաջարկներ

...

Ցուցահանդեսային գործունեություն

Պալատի գլխավոր առաքելություններից մեկը հանդիսանում է ցուցահանդեսային գործունեության զարգացումը Հայաստանում, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից մասնակցության ապահովումը արտերկրում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին։ Հաշվի առնելով վերը նշված խնդիրները՝ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը ցուցահանդեսային գործում իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսներում և տոնավաճառներում հայաստանյան գործարարների, կազմակերպությունների և ընկերությունների համախմբված մասնակցության կազմակերպում
Արտասահմանում ՀՀ ազգային ցուցահանդեսների կազմակերպում և անցկացում, ինչպես նաև ՀՀ-ում արտասահմանյան  երկրների ազգային ցուցահանդեսների կազմակերպում
Ցուցահանդեսային բաց և փակ  տարածքների տրամադրում
Հայաստանյան ցուցահանդեսային բեռների ուղարկում արտասահման, արտասահմանյան ընկերությունների ցուցանմուշների` Հայաստանի Հանրապետություն  ներմուծման դեպքում  մաքսային ձևակերպում
Ցուցահանդեսային բեռների ապահովագրման խնդիրների իրականացում, արտասահման հայաստանյան ցուցանմուշների արտահանման թույլտվության ձեռքբերում, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների   ցուցանմուշների ներմուծման  թույլտվության ձեռքբերում
Ցուցահանդեսային տաղավարների դիզայն, շինարարություն, գեղարվեստական ձևավորում, ինչպես նաև տեխնիկական միջոցներով և սարքավորումներով ապահովում
Ցուցահանդեսների մասնակիցներին մամլո-ասուլիսներում, շնորհանդեսներում, սեմինարներում,   ընդունելություններում,  գործընկերների որոնման, հանդիպումների  և բանակցությունների կազմակերպման հարցում աջակցություն
ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների  համար կատալոգների, հրավիրատոմսերի, բուկլետների և այլ տեղեկատվական-գովազդային նյութերի թողարկում
ՀՀ-ում և արտասահմանում կազմակերպվող ցուցահանդեսների (տոնավաճառների) վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
Արտասահմանյան ցուցահանդեսներում և տոնավաճառներում հայաստանյան մասնագետների գործնական այցելությունների կազմակերպում
Ձեռնարկությունների և ընկերությունների մասնագետների պատրաստում   ՀՀ –ում և արտասահմանում միջազգային ցուցահանդեսների և տոնավաճառների մասնակցության թեորիայի և պրակտիկայի  թեմաների շուրջ

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի Գործարարության աջակցման բաժին:


Գործարարության աջակցման բաժին
Բաժնի պետ՝ Մասիս Սարգսյան
Հեռ՝ (+374-10) 560196 (124)
Ֆաքս՝ (+374-10) 587871
Էլ. Փոստ`
armcci@arminco.com

 

 

ՑԱՆԿ 2011 թ. Հայաստանում անցկացվող ցուցահանդեսների