Անդամակցության առավելությունները

Համաձայն ՀՀ օրենսդրության, Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են անդամակցել Երևանի և մարզային առևտրաարդյունաբերական պալատներին։ Այդ դեպքում անդամ կազմակերպություններին մատուցվում է ծառայությունների լայն փաթեթ՝ կախված ներկայացված խնդիրներից։

Ինչպես հայտնի է, գործարարի խնդիրները կարող են լինել բազմազան և բազմաբնույթ՝ սկսած պետություն–մասնավոր հատված հարաբերություններից մինչև միջազգային շուկայում դիրքերի ամրապնդումը։ Նման խնդիրների լուծման համար պալատը կարող է վստահելի հենարան դառնալ՝ ներկայացնելով գործարար համայնքի շահերը բոլոր ատյաններում։